Breaking News

Դոլարի վերելքը չի դադարում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմել է 480.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 638.32 դրամ (աճել է 3.43 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.91 դրամ (նվազել է 0.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.34 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.91 դրամ, ոսկի՝ 19,952.67 դրամ, պլատին՝ 14,474.48 դրամ։

Հոկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …