Breaking News

Ինչո՞վ են տարբերվում կանայք «կնանիքից»

Կան կանայք, և կան կնանիք: Նրանց միջև տարբերությունն այնքան ակնհայտ է, որ երբեմն չես հավատում, որ նրանք միևնույն սեռին են պատկանում: Ցավոք, մեր հասարակությունում «կնանիք» շատ են: Այս մասին գրում է soulpost.ru կայքը:

Եվ այսպես, ինչպես են կանայք տարբերվում «կնիկներից»:

Կնիկը տարված է հաաբերություններով: Ընդ որում, բոլոր: Այս կյանքում նրա միակ ֆունկցիոնալ խնդիրը պատկանելն է՝ տղամարդուն, երեխային, ընտանիքին: Եթե նա մինչև 30 տարեկանը չի ամուսնանում, վերջ. Դա ողբերգություն է, նա դադարում է իրեն մարդ զգալ: Փոխարենը, եթե այդ հիասքանչ բանն իր հետ տեղի է ունեցել, և որևէ տղամարդ ամուսնացել է նրա հետ, ուրեմն նա աշխարհի տիրակալն է:

Կինն ազատ է: Հարաբերությունները նրա համար կարևոր են, բայց կենսական անկյունաքարային անհրաժեշտություն չեն: Նա իրեն թույլ է տալիս ընտրել իր սրտի և հոգու տիրակալը դառնալու թեկնածուներին, ընկճախտի մեջ չեն ընկնում, եթե հարաբերություններն ավարտվում են կամ անցնում մեկ այլ մակարդակ: Նա կարողանում է զգուշորեն ներս թողնել իր կյանք որևէ մեկի ու նույնքան հեշտությամբ էլ հանել իր կյանքից:

Ամուսնությունից ավելի «կնիկը» կենտրոնացած է, թերևս, մայրության վրա: Երեխան նրա համար մեդալ է, հաղթական ավար, աստղ, «ես որպես կին՝ կայացել եմ» թեզի վկայություն, ապահովագրություն ամուսնության մեջ: Նա երեխային որպես հատուկ զենք օգտագործելով՝ փորձում է առանձնահատուկ հարաբերություններ ստանալ ամուսնուց, հասարակությունից, պետությունից: Եվ երանությամբ միաձուլվում է երեխայի հետ: Չունենալով հոգեբանական պաշտպանության մեխաանիզմներ՝ երեխան նրա համար հիանալի տարբերակ է սեփական կյանքը փոխելու համար: Նա ՄԱՅՐ է, և դրանով ֆունկցիոնալն ավարտվում է:

Կնոջ համար մայրությունը նրա կյանքի դերերից ու աստիճաններից մեկն է: Երջանիկ, գրավիչ և երբեմն բարդ կյանքի հերթական աստիճանը: Մայր դարձած կինն ավելի փափուկ է դառնում, նրա մեջ նկատվում են նոր գեղեցիկ գծեր, ավելի շատ սեր է ի հայտ գալիս, որը նա պատրաստ է կիսել աշխարհի հետ: Նրա երեխան անհատականություն է, առանձին, ինքնուրույն անհատականություն: Նա հարգում է իր երեխայի ինքնավարությունը, օգնում է նրան ու ուղղորդում, բայց չի ձգտում նրան դարձնել իր մի մասնիկը, կամ ինքը դառնալ նրա մի մասը:

Ուրիշների վրա հույս դնելը «կնիկ» երևույթի կենսական կրեդոն է: Նա ամբողջովին բաղկացած է կարծրատիպերից, շաբլոններից ու ուրիշների կարծիքներից: Վերջինը հատկապես կարևոր է նրա համար և ունի հսկայական ազդեցություն: Նրա համար ամենագրավիչ բանն այլոց կյանքն ու դրանով հետաքրքրվելն է: Նա առանց կանգ առնելու կարդում է տարատեսակ բլոգներում տեղ գտած խորհուրդներ, ինքն է իր ծանոթներին կյանքի դասեր տալիս, ակտիվորեն պրոպագանդում է կյանքի «կնիկական» կերպը:

Կինը միշտ ինքն իր հետ շփման մեջ է: Նա չի վախենում իր զգացմունքներից, գիտի դրանք ու կարողանում է ընդունել ինքն իրեն: Նա ուշադիր է իրեն շրջապատող մարդկանց կարծիքի նկատմամբ, բայց այն իր գործողությունների  ուղեցույցը չի, որովհետև նա այնքան խելամտություն ու ներքին ուժեր ունի, որ կարողանում է տարբերել անհրաժեշտն ավելորդից ու թողնել միայն այն, ինչ իրեն կարևոր ու սրտամոտ է թվում:

«Կնանիք» ագրեսիվ ու կոպիտ են: Նույնիսկ, եթե նրանք, հոգեբանական բազմաթիվ գրքեր կարդալով, ողջ ուժերով փորձում են կանացի ներկայացնել իրենց, իրենց բնույթն ակնհայտ է դառնում շատ արագ, և այն դրսևորվում է նրանց՝ ատելությամբ լի հայացքի մեջ, երբ ռեստորանում ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, սոցցանցերում իրենց գաղափարական հակառակորդների հասցեին դույլերով աղբ լցնելու, նրանց վրա հարձակվելու ու հոշոտելու պատրաստակամության մեջ: Նրանց ինքնավստահության պակասը հենց այդ դրսևորումն է ունենում:

 

168.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …