Breaking News

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Կարեն Կարապետյանի սանիկ՝ Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկ բնակարան ունի և «Vaz 2110» մակնիշի ավտոմեքենա:

Բայց չնայած սրան` ջրպետկոմի նախագահը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 840 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են մոտ 500 մլն դրամ և 40 հազար դոլար:

Ջրպետկոմի նախագահը հայտարարագրել է, որ ունի երկու ժամացույց, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Իսկ դրամական միջոցները կազմում են 39 մլն դրամ և 670 հազար դոլար:

Նշենք, որ Արսեն Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, և հենց սրա շնորհիվ է, որ նշանակվել է այս պաշտոնին: Իսկ մինչ այդ Հարությունյանը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …