Breaking News

«Ժամանակ». Պոլիկլինիկայի տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանն իր աշխատակիցների համար յուրովի է պատկերացնում Երևանի տոնը: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է այսօր ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ընդ որում՝ աշխատակիցներին պարտադրելով ցուցակ ստորագրել, որ բոլորն անպայման ներկա են գտնվելու Հանրապետության հրապարակում մեկնարկելիք տոնակատարությանը: Մնում է հուսալ, որ պոլիկլինիկայի աշխատակիցները վերջնականապես չեն հիասթափվի իրենց քաղաքի տոնից»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …