Գերմանիայի արեւմտյան մասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միայն Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգի Ահրվայլեր շրջանում աղետի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի:
«Մտավախություն կա, որ ավելի շատ զոհեր կլինեն», — ասել են ոստիկանությունից՝ հավելելով, որ կա շուրջ 670 տուժած, նրանց թիվը նույնպես կարող է աճել:
Առատ տեղումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ նաեւ գերմանա-չեխական սահմանին` Սաքսոնիայում: Խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը Դրեզդենից Պրահա: Բնակիչներին հորդորում են չիջնել նկուղներ, ստորգետնյա ավտոտնակներ և անցուղիներ, ինչպես նաև խուսափել փողոց դուրս գալուց:
Հազարից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Գերմանիայի արեւմուտքում հայտարարվել է ռազմական աղետի ռեժիմ: Աղետի հետևանքները վերացնելու գործում ներգրավված են Բունդեսվերի 850 զինվոր:
hraparak.am