Breaking News

Իսլամական պետության «մայրաքաղաքն» ազատագրվել է

Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացնում է, որ սիրիական Ռաքքա քաղաքը, որը համարվում էր Իսլամական պետության «մայրաքաղաքն» ու գլխավոր հենակետը, ամբողջովին ազատագրվել է: Ծայրահեղական կազմավորումների վերջին մնացորդները հանձնվել են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատներին:Քաղաքի գրոհումը սկսվել էր այս տարվա հունիսի 6-ին: «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին իր աջակցությունն էր ցուցաբերում միջազգային կոալիցիայի օդուժը՝ ԱՄՆ գլխավորությամբ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …