Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Վառելափայտով բարձված ЗИЛ-ը 10 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է Սեդվի գետը

Հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասով հոսող Սեդվի գետում բեռնատար ավտոմեքենա կա։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սանահին Կայարան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հետ ընթանալով՝ մոտ 10 մետր բարձրությունից ընկել է գետը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարը տեղի է ունեցել գիշերը։ Ավտոմեքենան բարձված է եղել վառելափայտով։

[smartslider3 slider=130]

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …