Breaking News

Իրանը փակել է Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը

TASS գործակալության տեղեկացմամբ՝ Իրանը որոշել է փակել Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը: Դա պայմանավորված է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեով, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին։

Հիշեցնենք, որ այդ հանրաքվեով ավելի քան 3 մլն քուրդ կամ ձայների 90 տոկոսը կողմ է հանդես եկել Իրաքի կազմից ինքնավարության դուրս գալուն։

Հանրաքվեի արդյունքները չեն ճանաչել շատ պետություններ, այդ թվում Թուրքիան, Իրանն ու Իրաքը։

Մասնավորապես, Թեհրանը վստահ է, որ հանրաքվեն ծառայել է Վաշինգտոնի և Թել Ավիվի շահերին, որոնք ցանկանում են տարածաշրջանում նոր Իսրայելի ստեղծում։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …