Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Սոմալիում բեռնատարի պայթյունից զոհերի թիվը հասել է 85-ի, 250 մարդ վիրավոր է

Vesti.ru-ի տեղեկացմամբ՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունից զոհերի թիվը հասել է 85-ի,  250 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Զոհերի թիվը կարող է աճել: Իրավապահները ձերբակալել են ավտոմեքենայի վարորդին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթուցիկ նյութերով բեռնատարը պայթել է քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում:

Gordonua.com-ի փոխանցմաբ էլ՝ Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահ Մոհամեդը երկրում հայտարարել է եռօրյա սուգ: Երկրի ղեկավարությունը ահաբեկչության համար մեղադրում է «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման, որը կապեր ունի «Ալ-Քաիդայի» հետ:
Սոմալիի տեղեկատվության նախարարի տեղակացմամբ՝ այս պայթյունը ամենախոշորն է եղել մինչ այժմ քաղաքում տեղի ունեցած պայթյուններից:

Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

ArmLife.am

[smartslider3 slider=133]

 

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …