Breaking News

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն Հայաստանին ճանաչում են ագրեսոր պետություն

Արցախի նախկին ԱԳ նախարարը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է Սարգսյան- Ալիև հանդիպմանը.
Պարոնայք Ալիևն ու Սարգսյանն արդեն վաղուց չեն բանակցում` ընդամենը հանդիպում են: Պարոն Սարգսյանը պահանջում է, որպեսզի պաշտոնական Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այդ պայմանի կատարման դեպքում պարտավորվել է Ադրբեջանին հանձնել Արցախի Հանրապետության ներկայիս տարածքի երկու երրորդը: Այս դիրքորոշումը նշանակում է, որ ՀՀ գործող իշխանությունը, հանձինս պարոն Սարգսյանի և ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի, ճանաչում է Հայաստանի` ագրեսոր-պետություն լինելու հանգամանքը և, ինքնաբերաբար, իրավունք տալիս Ադրբեջանին զինված ուժի կիրառման միջոցով Արցախը զավթելու համար: Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ մեր բանակցողներն իրավա-քաղաքական մակարդակում գործը տանուլ են տալիս` նրանց փաստարկներն ադրբեջանական կողմին ուժի դիմելու համար անհրաժեշտ հիմքերն են ապահովում: 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմագործողությունը նաև հայկական բանակցային փաստարկների անարդյունավետության հետևանք էր: Այսօր ևս այդ փաստարկային բազայի կիրառումը վտանգում է մեր ազգային շահերի ողջ համակարգը: Այդուհանդերձ, գործող իշխանությունները մերժում են այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ վերանայումները կատարել:

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …