Breaking News

Լուկաշենկոն շատ լավ գիտի, թե ում դեմ է զինում Ադրբեջանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ պարզ հայտարարում է՝ պատրաստ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը, մասնավորապես՝ Իլհամ Ալիևի իշխանությունը։

Այս «սուրբ» գործը կատարելու համար նա պատրաստ է զինել Ադրբեջանի զինված ուժերին։ Իմ կարծիքով՝ Լուկաշենկոն շատ լավ գիտի, թե ում դեմ է զինում Ադրբեջանին, սակայն դա նրան չի խանգարում նման հայտարարություններով հանդես գալ։ Իհարկե, չեմ կարծում, թե Ռուսաստանը թույլ կտա Բելառուսին մուտք գործել իր անձնական զենքի բիզնես, սակայն Լուկաշենկոյի հայտարարությունն ավելի շատ մեզ ուղղված մեսիջ է, քան բիզնես համագործակցություն։

Փաստացի, Բելառուսը Ադրբեջանի պաշտպաններից մեկն է, ինչպես, օրինակ, Թուրքիան։

Բելառուսը և անձամբ Լուկաշենկոն խոշոր բիզնեսներ ունի Հայաստանում։ Թուրքական ապրանքների դեմ մենք միշտ բողոքել ենք։ Հիմա Լուկաշենկոյի արարքը մի՞թե թրքություն չէ։ Գոնե պետական մակարդակով հնարավո՞ր է ճնշումներ գործադրել։ Ադրբեջանում, եթե նման բան լիներ, բելառուսական բիզնեսներն իրար հետևից դուրս կթռչեին երկրի սահմաններից։

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …