Breaking News

Վանաձորում վրաերթի են ենթարկել 20-ամյա երիտասարդին ու փախել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 160 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի եւ դիմել փախուստի. երիտասարդը «գլխուղեղի ցնցում եւ գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 22.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …