Breaking News

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված մոնիթորինգային այցեր են իրականացրել Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր

Հ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր, մասնավորապես՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզային վարչությունների ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ուսումնասիրվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, ընդհանուր վիճակը, ինչպես նաև դրանց   համապատասխանությունը ներպետական և միջազգային չափանիշներին:

Արձանագրված խնդիրների կապակցությամբ նախապատրաստվում են իրավասու պետական մարմիններին ուղղված համապատասխան գրություններ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …