Breaking News

Հայաստանի Մ17 հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Թուրքիայից

Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Թուրքիային:

Հանդիպումն ավարտվեց Թուրքիայի հավաքականի ջախջախիչ հաղթանակով` 4:0:

Գոլով աչքի ընկան Սերքան Բաքանը, Բարիշջան Իշիկ Ալթունբաշը, Մուստաֆա Կայան և Աբդուլքադիր Չելիկը:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Հայաստանի հավաքականը 0:7 հաշվով ջախջախվել էր Չեխիայից:

Հաջորդ տուրում Հայաստանի Մ17 հավաքականն ուժերը կչափի Իսրայելի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 17:00-ին:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …