Breaking News

Սերգեյ Շոյգուին հրավիրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչություն

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մարիուպոլ է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ վերջինիս քրեական գործով կասկածանք ներկայացնելու: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Շոյգուն պետք է ներկայանա քննիչ Տարաս Բուտենկոյին:

Շոյգուին քննիչի մոտ են հրավիրել հուլիսի 20-ին՝ 09:00-ին: Վերջինս պետք է ներկայանա Ուկրաինայի Անվտանգության ծառայության երկրորդ վարչության քննչական բաժանմունք (Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաք):

Նախատեսվում է գրավոր կասկածանք հանձնել հանցագործության նշաններով՝ ըստ Ուկրաինային Քրեական օրենսգրքի անօրինական զինված խմբավորումների ստեղծման և անդամակցության տեսակների մասին հոդվածների: Նշվում է, որ ՌԴ նախարարին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի առգրավմամբ կամ առանց դրա:

hraparak.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …