Breaking News

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական համալսարանի ուսանողին ու դասախոսին

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած ВАЗ 217230 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գևորգյանին և 47-ամյա Սիմեոն Բաբայանին։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2-րդ կուրսում, իսկ Ս. Բաբայանը աշխատում է նույն համալսարանում՝ որպես դասախոս։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …