Breaking News

Կոնվերս բանկից գողությունը կատարվել է ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ N զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ:

ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթեւեկելու համար: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում եւ չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, եւ դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …