Breaking News

«Փաստ». Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի «VAZ 2110»–ն ասե՞մ, թե թանկարժեք ժամացույցները

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հարությունյանը որպես սեփականություն է հայտարարագրել մեկ բնակարան ու «VAZ 2110» մակնիշի ավտոմեքենա: Չնայած որ նա նման հասարակ ու մատչելի ավտոմեքենա է վարում, սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ մեր պաշտոնյան համեստ միջոցների տեր մարդ է: Բնավ: Դեռ ավելին, նա միաժամանակ հայտարարագրել է եւ՛ արժեթղթեր, եւ՛ փոխառություններ:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 840 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս եւ 497 միլիոն 600 հազար դրամ ու 40 հազար ամերիկյան դոլար փոխառություններ:

Նրան է պատկանում նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց: Դրամական միջոցներ եւս ունեցել է, որոնք կազմել են 39 միլիոն դրամ ու 670 հազար դրամ ԱՄՆ դոլար: Եկամուտներն էլ կազմել են 164 միլիոն 817 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից, ստացված փոխառություններից, շահաբաժնից ու գույքի վաճառքից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …