Breaking News

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի՞ ստորագրվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրվի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք ԱԳ գագաթնաժողովի ընթացքում։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքական համակարգի հետ կապված լուրջ փոփոխություններ, և շատ անդամ երկրներ ուզում են հստակ պատկերացնել, թե ում հետ են գործ ունենալու ստորագրումից հետո:

«Թեպետ ավելի լավատեսական ժամկետներ են նշում փորձագետները, բայց ես չեմ բացառում, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչև ապրիլ-մայիս: Կան ԵՄ անդամ երկրներ, որոնց համար կարևոր է՝ ով է լինելու ՀՀ ղեկավարը, և կուզենային իշխանության գլխին տեսնել արևմտամետ գործիչ և նրանց համար Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձը գուցե կասկածների առիթ տա։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե Ռուսաստանի հետ ինչպիսի խնդիրներ ունեն ԵՄ անդամ մի շարք երկրներ»,- նշեց Նավասարդյանը»։

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …