Breaking News

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան – Բաղրամյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ЗиЛ» մակնիշի 12 ՕՕ 510 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` Գ. Խ.)` բեռնված գազի բալոններով մոտ 90 հատ, դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 5 մ), ինչի հետևանքով վնասվել են գազի բալոնները և առկա է արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել են տարածքը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոններից գազի արտահոսքի դադարելը:  Բեռնատարը երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

 

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …